― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս, Բակն ու դուռը լի Ինչքան սպիտակ Թիթեռ է գալի․․․ Էսքան շատ թիթեռ Չեմ տեսել ես դեռ։ ― Չէ՜, իմ անուշիկ, Թիթեռներ չեն էտ. Թիթեռներն անցան Ծաղիկների հետ։ Էտ ձյուն է գալի, Փաթիլն է ձյունի, Որ կարծես սպիտակ Թիթեռնիկ լինի։
Arthur djan votnes xerov lini qo site u kanach chanaparh aper