Անհրաժեշտ պարագաները. * 125 գր հավի կրծքամիս
* 70 գր ցորեն
* 50 գր յուղ
* 30 գր սոխ
* աղ
Պատրաստման եղանակը. Հավի կրծքամիսը եփել, ոսկորները հեռացնել ու կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել նախապես թրջած խոշոր ցորենը, ավելացնել հավի կտորները եվ շարունակել եփել թույլ կրակի վրա: Հենց որ շիլան պնդանա, այն լավ հարել եվ շարունակել եփել այնքան ժամանակ, մինչեվ զանգվածը համասեռ դառնա: Վերջում համեմել աղով ու լավ խառնել:
Հարիսան մատուցելիս սեղանին առանձին ափսեով յուղով տապակած սոխ դնել: