Պարունակություն : * Վրայի շերտի համար վերցնել 50 գ. տավարի միս,
* 50 գ. բլղուր,
* 10 գ. գլուխ սոխ:
* Խճողակի համար վերցնել 50 գ. տավարի միս,
* 80 գ. գլուխ սոխ,
* 20 գ. հալած յուղ,
* 6 գ. մաղադանոս. աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը : Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա: Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով: Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և զրազի ձև տալ: 5-8 րոպե եփել եացող ջրի կամ արգանակի մեջ: Մատուցել խավարտով: