Կարտոֆիլով խաշլամա Պարունակություն
* 1 կգ. մսի համար վերցնել 0.5 կգ կարտոֆիլ,
* 100 գ. սպիտակ գինի,
* 100 գ. հալած յուղ.
* աղը, սամիթը, դափնու տերևը` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը : Միսը լվանալ, կտրատել, աղ անել, դնել կաթսայի մեջ, ավելացնել սպիտակ գինի, դափնու տերև և թեթևակի եփել թույլ կրակի վրա: Հետո կաթսայի մեջ լցնել մաքրած կլոր կարտոֆիլներ և եփել, մինչև պատրաստ լինի: Եթե միսը յուղոտ չի, կարելի է հալած յուղ լցնել: Մատուցելիս կարտոֆիլը շարել մսի կողքերին, վրան լցնել արգանակ, ցանել սամիթ և գինձ: